«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են հանգստի ընթացքում։

Հրապարակված լուսանկարներում Լուսինեն պատկերված է իր դստեր՝ Արիանայի եւ քրոջ դուստրերի հետ։

Հրապարակված լուսանակրին կից նա գրել է. 

«Ես արդեն վաղուց ընդունել եմ այն փաստը, որ երեխաների հետ հանգստի մեկնելը բացարձակ տարբեր է մնացած ճանապարհորդություններից։  Երեխաների հետ ինքդ էլ ես դառնում երեխա։ Բայց միաժամանակ երեխաների հետ ավելի զգոն ես ու ուշադիր, հատկապես երբ քեզ հետ չի հայրիկը։ Այս ձեւաչափով հանգիստը իր ձեւով է հետաքրքիր»։