Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը Նյու Մեքսիկո նահանգում նկարահանման ընթացքում կրակել է կին օպերատորի վրա։ Այս մասին ասված է Սանտա Ֆե շրջանի շերիֆի հայտարարության մեջ։

«Շերիֆի գրասենյակը հաստատում է, որ ռեկվիզիտի համար ատրճանանից կրակոցը կատարվել է Ալեք Բոլդուինի կողմից»,- ասված է հայտարարության մեջ։

Ոստիկանության տեղեկություններով՝ նկարահանումների ընթացքում զենքը, որը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով, կրակել է՝ վիրավորելով օպերատորի եւ ռեժիսորի։ Օպերատորը մահացել է, ռեժիսորը ծայրահեղ վիճակում է։

 Լուսանկարը՝ Face t