Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի հետ։

Հրապարակված լուսանկարում մայր ու դուստր կրում են սեւ հագուստ։

Հրապարակմանը կից դերասանուհին շնորհավորելով մայրիկի տարեդարձը՝ գրել է․

«Ամենաթանկը, որ ունեմ։ Շնորհավոր լինելդ, մամ։ Թող քո կյանքում հաջորդող ծնունդներն անցնեն խաղաղ, լուսավոր, ինչպես դու ես։ Իմ Աստվածատուր ուժ ունեցող մամա»։