Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում, օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Նաիրան կրում է սեւ գույնի, ատլասե զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Սիրում եմ կյանքս»։