Ավելի քան երկու տարի առաջ հրդեհից ավերված Նոտր Դամի տաճարի ամրացման և ապահովման աշխատանքներն ավարտվել են։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել այս ձմռանը:
«Փարիզի Աստվածամոր տաճարի անվտանգության և ամրության ապահովման աշխատանքները, որոնք սկսվել են 2019 թվականի ապրիլի 16 -ին, հաջողությամբ ավարտվել են՝ սահմանված ժամանակացույցի համաձայն», - ասված է հաղորդագրության մեջ, մեջբերում է BFM TV-ն:
Աշխատանքի այս փուլում, մասնավորապես, իրականացվել են փայտամածերի ապամոնտաժում, փայտե շրջանակների տեղադրում և կապարով աղտոտված տարածքների մաքրում:
Հայտարարությունում ընդգծվում է, որ առաջին վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել այս ձմռանը: