TikTok-յան բլոգեր Catcha_case-ը տեսանյութ է տեղադրել, որի հերոս է դարձել իր սիրեցյալը: Ինչպես երևում է կադրերում, տղան քնած է մեկ այլ աղջկա գրկում: Աղջիկը տեսանկարահանել է իր սիրեցյալի դավաճանությունը և հայտնի դարձել համացանցում. երկու օրվա ընթացքում տեսանյութը հավաքել է ավելի քան 1.7 միլիոն դիտում:
Բլոգերը նկարագրության մեջ նշել է, որ իր սիրելին դավաճանել է իրեն ուսանողական հանրակացարանի սենյակակցի հետ: Նկարահանելով նրանց' տեսահոլովակի հեղինակն սկսել է իր բերանը բացել ռեփեր Khia-ի Don't Trust No Niggaz երգի ներքո: Վերջում նա միջնամատն ուղղել է դեպի տեսախցիկը:
Daily Dot-ի լրագրողները, ովքեր ուշադրություն են դարձրել տեսանյութին, կասկածել են դրա ճշմարտացիության վրա. նրանք ենթադրել են, որ աղջիկը դավաճանության պատմությունը հորինել է: Հրատարակությունը նշել է, որ երիտասարդը բլոգերի նախկին տեսանյութերում չի հայտնվել:
Այնուամենայնիվ, շատ օգտատերեր համակրել են աղջկան: Նրանցից մեկը գրել է, որ ինքը կկանգներ անկյունում և կսպասեր, որ տղան արթնանա: «Նրանց պետք էր փայլերով ծածկել», - կատակել է մեկ ուրիշը: Որոշ օգտատերեր նշել են, որ իրենք նույնպես հայտնվել են նման իրավիճակներում և իրենց անհավատարիմ զուգընկերներին հայտնաբերել են անկողնում մեկ ուրիշի հետ: