Անգլիական նկարիչ Ֆրենսիս Բեկոնի սիրեցյալի՝ Փիթեր Լեյսլիի դիմանկարը մայիսի 14-ին Նյու Յորքում կվաճառվի Sotheby's աճուրդում:
The Guardian-ի փոխանցմամբ, նկարի նախնական արժեքը գնահատվել է 30-40 մլն դոլար: Աճուրդից առաջ կտավը կցուցադրեն Հոնգ Կոնգում, Լոնդոնում եւ Նյու Յորքում: Նկարում պատկերված է 1952 թվականից Ֆրենսիս Բեկոնի սիրեկան, ռազմական օդաչու Փիթեր Լեյսլին, ով հայտնի է իր դաժանությամբ: Դիմանկարն արվել է 1962 թվականին, Լեյսլիի մահից հետո եւ շատ արագ վաճառվել է: Ընդհուպ մինչեւ այսօր նկարը պատկանել է անհատ անձանց, ովքեր բազմիցս այն ցուցադրել են Հոլանդիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի թանգարաններում:
Հիշեցնենք, որ Ֆրենսիս Բեկոնը համարվում է ժամանակակից արվեստի ամենաթանկ ներկայացուցիչը: