Գինի, կրուասաններ, ֆրանսիական համբույրներ ... այս հոդվածում մենք ավելի մանրամասն կանդրադառնանք վերջինին: Ձեզ ենք ներկայացնում 5 լավագույն էրոտիկ ֆիլմերը` Ֆրանսիայից:
«Belle de Jour». 1967 թ
Սկսենք դասականներից` 1967 թվականի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծից»: Եթե ինչ-որ հրաշքով չգիտեք սյուժեն. մազոխիստական հակումներ ունեցող հարուստ ֆրանսիուհի Սեվերինը (Քեթրին Դենև) հաճույք չի ստանում ամուսնու հետ սեքսից և աշխատանքի է անցնում հասարակաց տանը` իր ֆանտազիաները իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, նա կարող է հաճախորդներին սպասարկել միայն ցերեկը, որպեսզի գիշերը վերադառնա իր ընտանիքի մոտ:
«Ադելի կյանքը». 2013 թ
Ֆիլմը նկարահանվել է Ժուլի Մարոյի «Կապույտն` ամենատաք գույնը» գրաֆիկական վեպի հիման վրա: Պատմություն` դպրոցի, առաջին սիրո և առաջին հիասթափության, կյանքի ծրագրերի և հոմոֆոբիայի մասին:
Ավագ դպրոցի աշակերտուհի Ադելը սիրահարվում է կապույտ մազերով մի աղջկա՝ Էմմային: Ֆիլմը պարունակում է լեսբիական սեքսի բազմաթիվ տեսարաններ: Հետաքրքրական է, որ վեպի հեղինակ Ժուլի Մարոն հիացած չէր այդպիսի անկեղծ տեսարաններով, քան որ, ըստ նրա, դրանք համոզիչ չեն և նունիսկ ծիծաղելի են:
«Էմմանուել». 1974 թ
Էմանուել Արսանի գրքի հայտնի էկրանավորումը ոչ միայն դարձավ եվրոպական էրոտիկ կինոյի կլասիկա, այլ նաև բացեց մաքրաբարոյության «երկաթե վարագույրը» ԽՍՀՄ-ում: Այս ֆիլմի ձայներիզը հիմք է հանդիսացել քրեական հետապնդման համար՝ «Պոռնոգրաֆիայի տարածում» հոդվածի ներքո:
Ի դեպ, ֆիլմի բյուջեն ընդամենը կես միլիոն դոլար էր:
«Երկերեսանի սիրեկանը». 2017 թ
Ֆրանսուա Օզոնի ֆրանկո-բելգիական էրոտիկ թրիլլերը «դոփելգաներների», հալյուցինացիաների և սեքսի մասին: Մոդել Քլոեն տառապում է որովայնի ցավերով, իսկ բժիշկները միաբերան ասում են, որ պատճառը ոչ թե ֆիզիկական հիվանդությունն է, այլ հոգեբանական ինչ-որ մի բան: Քլոեն գտնում է հոգեբան Փոլին և սկսում այցելել թերապիայի, որը, սակայն, քիչ օգուտ է տալիս, քանի որ նրանք շուտով դառնում են սիրեկաններ: Եվ ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե Քլոեն չիմանար, որ Փոլը երկվորյակ եղբայր ունի՝ Լուին, ով ... Դե լավ, նայիր և ամեն ինչ ինքդ կտեսնես:
«Լողավազան». 2003 թ
Օզոնի մեկ այլ ֆիլմ` այս անգամ հոգեբանական դրամա անգլիացի գրող Սառայի մասին: Ոգեշնչման որոնման համար նա գալիս է իր հրատարակչի տուն, որտեղ հանդիպում է տիրոջ սեքսուալ դստերը` Ջուլիին:
Կրկին բաց հարցեր ֆանտազիայի և իրականության մասին, մի քիչ սպանություններ և թրիլլեր: Եվ դե, էլ ուր առանց սեքսի: