Հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում լողազգսետ է կրում։ Այս անգամ աստղը զայրացրել է հետեւորդներին ոչ պրոֆեսիոնալ ֆոտոշոփի պատճառով։ Առաջին հայացքից թվում է, թե Քլոեի արեւայրուք ընդունած մարմինը ոչ մի թերություն չունի, սակայն աստղի աջ ոտքին «վեցերորդ մատ» է հայտնվել։ 

Շատ հաճախ երկրպագուները նույն «խնդիրը» հայտնաբերում են նաեւ նրա ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի նկարների դեպքում։ 

«Վեց մա՞տ», «Օ, Աստված իմ, նրա մատների հետ նույն բանն է տեղի ունեցել, ինչ Քիմի հետ», «Նայեք նրա ճկույտին», «Իսկ ոտքերը: Անատոմիայի տեսանկյունից նման բան հնարավոր րէ», «Մատները նույնպես չափազանց երկար են թվում», - նշել են օգտատերերը։