Ռուսաստանաբնական երգչուհի Իջինը նշանվել է։ Նա լուրը հայտնել է Ինստագրամյան էջում՝ լուսանկարներ հրապարակելով։

«Ես ասացի՝ այո: Մեկ տարի առաջ ցանկությունների ցանկ կազմեցի, եւ այդ ժամանակ ինձ թվում էր՝ ես գրում ու երազում էի անիրականանալիի մասին՝ գտնել սիրելիիս, որն ինձ միայն ժպիտ եւ երջանկություն կպարգեւի:

Նրան հանդիպելու առաջին օրվանից ժպիտն իմ դեմքից չի հեռանում: Հենց սա է երջանկությունը, հանգստությունն ու ներդաշնակությունը: Ահա իրական սերը։ Ընդունում եմ շնորհավորանքներ»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին: