Բոլորս էլ լսել ենք «Կամասուտրայի» մասին, բայց շատերը գիտեն միայն, որ այն հին գիրք է՝ սեքսի մասին նկարներով: Ժամանակն է ավելին իմանալու և հասկանալու, թե արդյոք կարող են փորձել այդ դիրքերը նրանք, ովքեր նոր են ակրոբատիկայի ոլորտում:

Ի՞նչ է «Կամասուտրան»:

Այս գիրքը գրված է հին հինդի լեզվով և թվագրվում է մ.թ.ա. 400 թվականով: Չնայած շատերը կարծում են, որ այն նվիրված է սեռական դիրքերին, սակայն իրականում այս թեմային նվիրված է տրակտատի միայն հինգերորդ մասը: Մնացած 80-ը նվիրված է սիրո փիլիսոփայությանը և սեռական ցանկությանը: Այնուամենայնիվ, այնշատ օգտակար է նրանց համար, ովքեր ցանկանում են բազմազան դարձնել իրենց ինտիմ կյանքը:

Սեքսապաթոլոգները խորհուրդ են տալիս սկսնակնրին ուսումնասիրությունը սկսել բազային դիրքերից: Հետո, երբ սովորեք և միմյանց նկատմամբ ավելի ուշադիր դառնաք, կարող եք անցնել ավելի լուրջ դիրքերին: Եթե ձանձրանաք, կարող եք պարզապես ասել համարը և իրականացնել նկարագրվածը: Ահա հինգ պարզ, բայց հետաքրքիր դիրք այս հին հնդկական ստեղծագործությունից:

1. Լոտոս

Հիանալի դիրք իսկապես մտերիմ զուգընկերների համար: Այն ունի ամեն ինչ. հայացքների ներթափանցում աչքերի մեջ և միմյանց դիպչելու հնարավորույթուն և նույնիսկ յոգայի տարրեր: Թող տղամարդը նստի մահճակալի կամ հատակին լոտոսի դիրքով` խաչելով ոտքերը: Դուք նստում եք վերեւում՝ գրկելով նրան ձեռքերով ու ոտքերով: Դուք գրեթե լիակատար վերահսկողություն ունեք, և նա կարող է հարմարվել ձեր շարժումներին: Եվ մի մոռացեք համբուրվելու մասին:

2. Կաթ և ջուր

Նա նստում է ծնկներին և վեր կենում, դուք նստում եք նրա ծնկներին` մեջքով դեպի նա: Այս դիրքում նրան հարմար է շոյել ձեր մարմնի տարբեր հատվածները, իսկ դուք՝ ժարժվել նրան համահունչ: Կարող եք նաև վիբրատոր վերցնել և հաճույքն ավելացնել:

3. Խխունջներ

Այո, սրանք թերեւս ամենաքիչ էրոտիկ արարածներն են, այնպես որ անտեսեք անունը. այս կեցվածքը կատարյալ է զվարճանալու համար: Պառկեք և ծնկները մոտեցրեք կրծքին, ապա ոտքերը դրեք ուսերին և խաչեք մեջքին: Այս դիրքում հնարավոր է խորը ներթափանցում, այնպես որ օգտագործեք քսանյութ:

4. Կոտրված բամբուկ

Սա միսիոներական դիրքի տարբերակներից մեկն է և հիանալի է նաև խորը ներթափանցման համար: Պառկեք մեջքի վրա, ձգեք մի ոտքը, բարձրացրեք մյուսը: Նա նստում է ձգված ոտքի վրա, երկրորդը դնում իր ուսին: Իր ազատ ձեռքով նա կարող է դիպչել ձեր էրոգեն գոտիներին:

5. Հեծնորդուհի

Սա հեծնորդուհի դիրքի հակառակ տարբերակն է: Նա մեջքով պառկում է ու ձգում ոտքերը: Դու նստում ես վերևում, մեջքով դեպի նրան և դանդաղ իջնում ես նրա ոտքերին: Հիմա նա նույնպես կարող է շարժվել ձեր տակ, ինչպես նաև շոյել ձեզ ուր էլ որ ձեռքերը հասնեն: