«Ինստագրամ» սոցիալական ցանցի հայկական սեգմենտը տարակուսած է ռեփեր Տիմատիի վերջին հրապարակումների պատճառով. նա տեղադրել է տաբատի լուսանկարը եւ կանգնած է փոքր գորգի վրա, որի վրա օգտատերերը հայկական խաչ են նկատել։

«Հայոց ցեղասպանության ընթացքում այս խաչը փրկության միակ հույսն էր, դրա առաջ ծնկի էին գալիս միլիոնավոր հայեր, որոնց բնաջնջել են այդ ժամանակների էրդողանները։ Ինչո՞ւ ես դու կարծում, թե քեզ ամեն ինչ թույլատրվում է։ Իսկ կարո՞ղ ես կիսալուսնով փոքր գորգ պատրաստել ու կանգնել դրա վրա»,- տարակուսանքն է հայտնել բլոգեր Էդմոն Մուժիկյանը, որն առաջարկում է հրապարակման մեկնաբանություններում նշել Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովին։ Էդմոնի կարծիքով՝ Չեչնիայի առաջնորդը արագորեն ուշքի կբերի ռեփերին։