Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն ընտրյալ ունի։ Այս մասին նա հայտնել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընտրյալ ունի, Մադոննան սիրելիի հետ լուսանկար է հրապարակել եւ պատասխանել՝ այո։
Հիշեցնենք, որ Մադոննան դաստիարակում է իր եւ դերասան Սոս Ջանիբեկյանի ամուսնությունից ծնված դստերը։ Զույգի բաժանության մասին հայտնի դարձավ նախորդ տարի, սակայն նրանք ավելի վաղ էին բաժանվել։