«Գոյություն ունի սեռական հարաբերությունների համար ավելի քան 600 դիրք, բայց միջին հաշվով զույգերը օգտագործում են դրանցից միայն երկու-երեքը: Ձեր զուգընկերոջ հետ ընտրությունը ի՞նչ կարող է ասել ձեր մասին: Միգուցե ձեր զինանոցում ընդամենը մեկ դիրք ունե՞ք»,- այս մասին գրում է Rambler-ը և ներկայացնում, թե սեքսի դիրքերն ինչ կարող են պատմել զույգերի հարաբերությունների մասին:

Միսիոներական դիրք

Եթե դուք միշտ ընտրում եք միսիոներական դիրքն, ուրեմն երկուսդ էլ բավականին ծույլ եք: Սա բոլորի համար ամենականխատեսելի դիրքն է: Դա ոչ մի երեւակայություն չի պահանջում: Եթե այն ցանկանում է տղամարդը, ապա դա ցույց է տալիս, թե ում է պատկանում իշխանությունը հարաբերություններում: Այս դիրքում տղամարդը վերահսկում է ամեն ինչ:

Բայց երբեմն էլ կանայք կարող են նախընտրել միսիոներական դիրքը: Օրինակ, եթե նրանք գիրացել են: Այս դիրքում ձեր մարմինը թաքնված է զուգընկերոջ աչքերից:

«Դոգգի-սթայլ» դիրք

Եթե դուք միշտ սեքսով եք զբաղվում այս դիրքում, ապա, հաստատ, խնդիրներ ունեք մտերմության հետ: Այս դիրքում զուգընկերները միմյանց չեն տեսնում: Ստացվում է, որ դուք սեռական հարաբերություն եք ունենում զուտ ֆիզիկական կարիքները բավարարելու համար և անտեսում եք հուզական կարիքները:

Զուգընկերը կարող է նաև նախընտրել «դոգգի-սթայլ» դիրքը, քանի որ անինքնավստահ է: Դա նաև կատարյալ դիրք է, որպեսզի երևակայես մեկ ուրիշի մասին: Ուստի արժե մտածել, եթե ձեր սեքսը սահմանափակվում է միայն այս դիրքով:

Կինը' վերևից

Եթե դուք միշտ վերեւում եք, ապա նշանակում է, որ սեքսում գերիշխողն եք: Այս դիրքն ընտրում են ինքնավստահ կանայք: Եվ նաև նրանք, ովքեր վստահում են իրենց զուգընկերոջը. օրգազմի իմիտացիա անելը դժվար է, երբ նա տեսնում է ձեր դեմքը:

Բայց կան նաև վատ նորություններ: Եթե դուք միշտ գերիշխում եք սեքսում, ապա հավանաբար շեֆն եք նաև հարաբերությունների այլ ասպեկտներում: Եթե տղամարդու համար դա խնդիր չէ, ուրեմն ամեն ինչ կարգին է:

Կողքից

Ամենից հաճախ այս դիրքն ընտրում են այն զույգերը, ովքեր մտերմությունն ավելի են գնահատում, քան օրգազմը: Այս դիրքում դուք գրեթե ամբողջ մարմնով դիպչում եք միմյանց. սա շատ զգայական դիրք է: Ամենայն հավանականությամբ, սեքսն ամենակարևորը չէ ձեր հարաբերություններում: