Կոլումբիական երգչուհի Շաքիրայի նախկին սիրեցյալը՝ Արգենտինայի նախկին նախագահի որդի Անտոնիո դե լա Ռուան երգչուհուց 100 մլն դոլար է պահանջում:
Ըստ Huffington Post-ի, դե լա Ռուան պնդում է, որ իրենց հարաբերությունների 11 տարիների ընթացքում եղել է երգչուհու մենեջերը: Անտոնիոն հայտարարել է, որ նպաստել է Շաքիրայի երաժշտական կարիերայի աճին եւ նրա համար մի շարք ձեռնտու պայմանագրեր է կնքել: Սակայն Շաքիրան, իր հերթին, պնդում է, թե դե լա Ռուայի հետ 2000 թվականին հանդիպելու ժամանակ ինքն արդեն հասել էր համաշխարհային ճանաչման եւ որ նա երբեք չի եղել իր մենեջերը: Երգչուհու հավաստմամբ, 2006 թվականին նա եւ Անտոնիոն պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ բաժանման դեպքում նրանցից ոչ մեկը որեւէ պահանջ չի ունենալու մյուսի ունեցվածքի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Շաքիրայի եւ Անտոնիո դե լա Ռուայի հարաբերությունները խզվեցին 2011 թվականին: Վերջերս Շաքիրան ֆուտբոլիստ Ժերար Պիկեից ունեցավ Միլան անունով որդուն: