«Երիտասարդության էլիքսիր» ստեղծել մարդը ցանկացել է մշտապես: Այդ ուղղությամբ կատարվող փորձերը շարունակվում են մինչ օրսև կարծես թե վերջապես որևէ մեկին դա հաջողվել է անել: BioViva ընկերությունում ստացվել են գենային երիտասարդացման այն փորձարկման արդյունքները, որը տևել է չորս տարի:

2015 թ. սեպտեմբերին անցկացվեց պատմության մեջ առաջին «գենային երիտասարդացման» կուրսը, որի ընթացքւմ 44-ամյա Էլիզաբեթ Փերիշին մի քանի դեղամիջոց ներարկեցին: Առաջին կուրսը կոչված էր մկանային զանգվածի կորուստը դադարեցնելուն, որը բնական եղանակով տեղի է ունենում տարիքի ավելացման հետ միաժամանակ: Երկրորդն ուղղված էր թելոմերազների մշակմանը. պարզ ասած՝ Էլիզաբեթի քրոմոսոմներից պետք է աճեին թելոմերներով հատվածներ, որոնք կպաշտպանեին բջիջները քայքայումից:

 

 

Չնայած այն բանին, որ փորձարկման ենթակա դեղամիջոցերն Էլիզաբեթի հաայրենիքում թույլատրված չէին, կինն, այնուամենայնիվ, որոշեց ռիսկի գնալ: Ներարկումը կատարեցին Կոլումբիայում, որտեղ նման սահմանափակումներ չկային: Միայն վերջերս են չորս տարի տևած փորձի արդյունքները հայտնի դարձել:

 

 

Պարզվում է՝ շնորհիվ գենային երիտասարդացման կուրսի՝ Էլիզաբեթը «կորցրել է» մոտավորապես 20 տարի: Գիտնականներն ուսումնասիրել են նրա օրգանիզմի բջիջները և եզրահանգել, որ հենց այդքան տարով երիտասարդացել են դրանք: Փորձը դեռևս ավարտված չի համարվում. կնոջ առողջությանը շարունակում են հետևել: