Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում ապրենք, որ ստիպված չլինենք օր ու գիշեր մեծից փոքր մտահոգված լինել քաղաքականությամբ:
Յուրաքանչյուրս կարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր գործի վրա, ստեղծել, ստեղծագործել ու հենց դրանով էլ ամենամեծ օգուտը տալ թե´ երկրին, թե´ աշխարհին:
Հասկանում եմ, որ այդպիսի Հայաստան ունենալու համար քայլեր են պետք ու, բնականաբար, կանգնում եմ բանակի կողքին' հույսով, որ մոտ է այն օրը, երբ յուրաքանչյուրս կանցնենք մեր բնականոն կյանքին ու ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով:
Հուսով եմ, որ նորից կդառնանք միասնական մեկ մեծ ընտանիք' Հայաստան, Արցախ, Սփյուռք»: