Ռուս բլոգեր Դարյա Զոտեեւան, որը հայտնի է Ինստասամկա մականունով, հրաժարվել է վճարել տաքսու վարորդին եւ կոտրել է մեքենայի ապակին։ Նա միջադեպի տեսագրությունը հրապարակել է Instagram-յան էջի Stories Բաժնում։
Զոտեեւայի հրապարակած տեսանյութում լսվում է, թե ինչպես է նա վարորդին խնդրում իրեն դուրս թողնել մեքենայից եւ խոստանում է խոսակցության ձայնագրությունը հրապարակել համացանցում։ Տաքսու վարորդն ի պատասխան նկատում է, որ փոխվել է վճարման եղանակը եւ պնդում է, որ նա վճարի։ Բլոգերն անպարկեշտ ձեւով պահանջում է, որ իրեն դուրս թողնեն եւ նախազգուշացնում, որ իրեն հարկավոր չէ պահել։ Երբ վարորդը եւս մեկ անգամ հնչեցրել է ծառայության համար վճարելու խնդրանքը, Զոտեեւան կոտրել է մեքենայի ապակին։ Նրա պնդմամբ՝ տաքսու վարդորդը փակել է դռներն ու իրեն դուրս չի թողել։
Ավելի վաղ Զոտեեւան մի քանի հրապարակում է արել, որոնցում ուշացման համար ստորացրել է վիզաժիստներին, ապա հայհոյել նրանց։ Նա նաեւ աշխատակիցների իրերը դուրս է նետել դռնից։ Այնուհետեւ բլոգերը բողոքել է աշխատակիցների վատ աշխատանքից։ Բլոգերը նրանց «սպասարկող անձնակազմ» է անվանել եւ «աղքատ անճոռնիներ, որոնք իրենց կյանքում երբեք ոչինչ չեն փոխի»։
Ի պատասխան տարբեր արտիստներ քննադատել են բլոգերին։ Երգչուհի եւ բոգեր Կլավա Կոկան դիմել էր Ինստասամկային՝ հայտարարելով նրա հետ համատեղ աշխատանքից հրաժարվելու մասին։ Ինստասամկային նաեւ զրկել են դերից TenLetters ընկերությունում։
Լուսանկարը՝ Instagram