Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայրիկի՝ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրը։ Քիմն արխիվային լուսանկար է հրապարակել, որոնցում հայրը պատկերված է երիտասարդության տարիներին։
Քարդաշյանի խոսքով՝ ինքը հայրիկին, որը մահացել է 2003թ․-ին, ամեն օր է զգում։ Աստղը նշել է, որ մինչ այժմ չի կարողանում հավատալ նրան, ինչ տեղի է ունեցել։ «Խնդրում եմ, երազում ինձ հյուր արի։ Ես պարզապես շատ եմ կարոտում քեզ»,- լուսանկարը մակագրել է Քիմը։
Ռոբերտ Քարդաշյանն ԱՄՆ-ում հայտնի փաստաբան էր։ Նա հայտնիություն է ձեռք բերել, քանի որ եղել է սկանդալային ֆուտբոլիս Օ․ Ջեյ Սիմփսոնի փաստաբանն ու ընկերը։ Ռոբերտ Քարդաշյանը 59 տարեկանում 2003թ․-ի սեպտեմբերի 30-ին կյանքից հեռացել է կերակրափողի քաղցկեղի պատճառով։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար էր հրապարակել, որում ինքն ու Քույրը՝ Քորթնին, պատկերված էին պատանեկության տարիներին։ Նրանք նվազագույն շպարով էին, բարակ հոնքերով, որոնք նախկինում նորաձեւ էին։