Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։

Հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է եթերային զգեստ, նա հավաքել է վարսերը, նախապատվությունը տվել նուրբ ու ընդգծված շպարին։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը կատարել  հետեւյալ գրառումը․

«Խոսքը... երբեմն էնքան կարեւոր է ժամանակին լսել խոսքը, որը կյանքի է վերադարձնում եւ հույս տալիս: Խոսքը, որը կարող է լինել անգամ անծանոթ մի մարդուց, օգտատերից կամ հազար տարվա ընկերոջիցդ. մի բառ, կես միտք թեկուզ, բայց ՏԵՂԻՆ ասված ու շնչող: Շունչ տվող ու շնչող խոսքը... էդ խոսքի արժեքը հասկացողը՝ լռությունն էլ կհասկանա, չասածդ էլ կլսի, մտածածդ էլ կտեսնի...»