Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը բաց գույնի, երկար զգեստ է կրում։ Անահիտն արձակել է մազերը, իսկ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին նաեւ լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ. զույգն օրերս նշել է ամուսնության 9-ամյակը։ «Գնահատենք ամեն վայրկյանը, որի մեջ կյանք կա եւ շնորհակալ լինենք...»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։