Դերասանուհի Էննի Աբրամսն Instagram-ում հրապարակել է ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնի հետ նամակագրությունը, որոմ արտիստը ծաղրում է Լանա Դել Ռեյին։
Սքրիշոթերում կարելի է տեսնել, որ Մենսոնը Աբրասմին ուղարկել է Դել Ռեյի լուսանկարը, որն արվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ընթացքում։ Լուսանկարում երեւում է, որ երգչուհին գիրացել է։ «Լազայնա Դել Ռեյ»,- նա պատասխանում է դերասանուհու հարցին, թե ով է պատկերված լուսանկարում։
Բացի այդ՝ նա երգչուհուն համեմատել է «Mötley Crüe» խմբի վոկալիստ Վինս Նիլի հետ, որն իր կարիերայի որոշակի շրչջանում եւս գիրացել է։ «Դու կփչացնես իմ կյանքը, ես կփչացնեմ քոնը։ Պայմանավորվածությունն այպիսի՞ն էր։ Այրվիր դժոխքում»,- Մերիլին Մենսոնին դիմել է Էնի Աբրամսը։
Ավելի ուշ նա բողոքել է, որ փորձել են կոտրել համակարգիչն ու սոցիալական ցանցերը։ Դերասանուհին կարծում է, որ դա տեղի է ունենում Մենսոնի նախաձեռնությամբ։
Ավելի վաղ դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը հայտարարել է, որ Մենսոնն իրենց սիրավեպի ընթացքում ծաղրել է իրեն։ Նմանատիպ հայտարարություններ են արել դերասանուհի Էշլի Լինդսի Մորգանը, մոդել Սառա Մաքնիլին ու երաժիշտ Գաբրիելան (հայտնի է նաեւ որպես SourGirrrl)։ Բացի այդ՝ տրանսգենդեր ոճաբան Լավ Բեյլին հայտարարել է, որ Մերիլին Մենսոնն իրեն սպառնացել է զենքով։ Իր հերթին Մերիլին Մենսոնի նախկին կինը՝ Դիտա ֆոն Թիզը, նշել է, որ երաժիշտի վերաբերյալ բռնության մեղադրանքները չեն համապատասխանում իր անձնական փորձին։