Բժշկուհի Սիրուն Մինասն արխիվային լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ներկայանալով կարճ վարսերով։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Սիրունը կրում է սեւ, երկար երեկոյան զգեստ, բարձրակրունկներ։ Նա մեղմ, բայց ընդգծված շպարով է։ Կերպարն ամբողջացնում են սեւ ականջօղերը։ Հրապարակմանը կից Սիրունը դիմել է հետեւորդներին՝ գրելով․
«Արխիվից։ Կարճ, թե երկար մազեր»։
Կարծիքները բաժանվել են․ ոմանք ասել են, որ կարճ շատ գեղեցիկ է, ոմանք էլ՝ հակառակը։ Գտնվել են հետեւորդները, որոնք երկու տարբերակն էլ հավանության են արժանացրել։