Լոնդոնում բացվել է աշխարհի առաջին ուտելի Cake Hotel հյուրանոցը:
Kedem-ի տեղեկացմամբ, հյուրանոցն առանձին շինություն չէ, այլ տեղակայված է մեկ այլ հյուրանոցի շենքում: Դրա ստեղծմանը մասնակցել է 14 հրուշակագործ եւ ծախսել 2.000 ժամ թխելու, ու եւս 900 ժամ զարդարելու համար: Հյուրանոցի «կառուցման» համար պահանջվել է շուրջ 600 կգ շաքարավազ, 2.000 մակարուն-թխվածքաբլիթ, ձեռքով պատրաստված 1.100 բեզե եւ 20 կգ զեֆիր: Լոգարանները լցված են կարամելային pop-corn-ով, իսկ լուսամուտագոգերը սարքված են կոնֆետից: Դրանց վրա ուտելի գրքեր են դրված: Ընդհանուր առմամբ, հրուշակագործները 8 ուտելի սենյակ են պատրաստել, որոնք տեղակայված են հյուրանոցի երեք հարկերում: Այցելուները հրավիրվում են ներքին հարդարման պարագաները համտեսելու: