Հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոն, որը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ հպարտանում է իր հայկական արմատներով, հայրենիքի համար բարդ շրջանում երգ է նվիրել զինվորին, որն առաջնագիծ է մեկնում։ Երգիչը ստեղծագործությունն անվանել է «Զինվոր, որդի»։

«Իսկ մայրը սպասում է…»,- կրկներգում երգում է երգիչը, իսկ տեսանյութում արցախյան պատերազմի կադրեր է ներառել, որն Ադրբեջանի կողմից սանձազերծվել է սեպտեմբերի 27-ին։

Հրապարակման մեկնաբանություններում Ռուսոն հրապարակել է «աղոթք թշնամիների հաշտեցման մասին»։