Իսպանիայի թագուհին կրկին մասնակցել է լողափի մաքրության միջոցառմանը: 81-ամյա Սոֆիան չորրորդ անգամ է մասնակցում նմանատիպ միջոցառման:
Մալագայում սկսված մաքրման աշխատանքները, որին մասնակցել են Իսպանիայի թագավորության ու Եվրոկոմիսիայի ներկայացուցիչներ, սկիզբն է միջոցառումների շղթայի, որը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: