Շանոսնի 66-ամյա աստղ Լյուբով Ուսպենսկայան շարունակում է երկրպագուներին զարմացնել արտաքին փոփոխություններով։ Միակ դստեր հետ սկանդալից հետո աստղը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ։ Սակայն ժամանակը բուժում է, եւ արտիստը ձգտում է չհիշել Տատյանայի դավաճանության մասին, որը հայտնի մայրիկին մեղադրել է ընտանեկան բռնության համար։
Երկրպագուներն արդեն սկսել էին անհանսգատանալ արտիստի առողջության համար, սակայն Լյուբով Ուսպենսկայան ինչ-որ պահի սկսել է օր օրի առավել գեղեցկանալ։ Երգչուհու արտաքին այս փոփոխությունները կասկածելի են թվացել, եւ երկրպագուներն ուշադրություն են դարձրել Ուսպենսկայայի հովանավորյալի՝ 29-ամյա երգիչ Լեւան Կբիլաշվիլիի վրա։
Արտիստն ու սկսնակ երգիչը ծանոթացել են «Ձայնը» նախագծի ընթաքում, ուր տղան իրեն դրսեւորել է որպես իսկական պրոֆեսիոնալ։ Որոշ ժամանակ անց Լյուբով Ուսպենասկայան որոշել է դառնալ Լեւանի պրոդյուսերը։ Այս պահին համակրելի երգչի համար երգացանկ են որոնում։ Սկսել են լուրեր շրջանառվել, թե Ուսպենդսկայան պատրաստվում է ամուսնանալ երիտասարդ կատարողի հետ եւ նույնիսկ չի մտածում տարիքային մեծ տարբերության մասին, հայտնում է «Սոբեսեդնիկ»-ը։