Դերասան Սեմյուել Լ. Ջեքսոնը Twitter-ում հոլովակ է հրապարակել, որում հայհոյում է 15 տարբեր լեզուներով։
Նա նստած է դիմակով, պաստառներ է ցույց տալիս եւ հայոհոյանքները կարդում է բասկերենով, վիետնամերենով, ուկրաիներենով, նեպալերենով եւ այլն։
Դերասաննն այս կերպ կատարել է շաբաթվա սկիբին տրված խոստումը՝ երկրպագուներին սովորեցնել ակտիվորեն արտահայտել իրենց դժգոհությունը, եթե նրանք գրանցվեն նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին քվեարկելու համար։ «Եթե ձեզանից 2500-ը անի դա, ես ձեզ կսովորեցնեմ հայհոյել 15 տարբեր լեզուներով»,- գրել էր նա։
Ի դեպ, ընդունված է համարել, որ Ջեքսոնն էկրաններին ամենաշատն է հայհոյում հոլիվուդյան դերասանների շարքում։ Սակայն վերջերս կատարված հետազոտությունը պարզել է, որ նա իր կարիերայի ընթացքում դա արել է ընդամենը 301 անգամ եւ ընդհանուր ցանկում զբաղեցրել է երրորդ տեղը։ Առաջատար էր դարձել Ջոնա Հիլը («Ուոլ Սթրիթի գայլը»). նա հայհոյել է 376 անգամ։