Որոշ տղամարդիկ ճիշտ են, որ կարծում են՝ անկողնում կնոջը բավարարելը մի քիչ ժամանակ է պահանջում։ Սեքս-թերապևտների հետազոտությունը ցույց է տվել, որ սեքսի համար օպտիմալ ժամանակը 3-13 րոպե է: Բայց մի շտապեք ծիծաղել։ Նշված ժամանակը չի ընդգրկում նախախաղը, ուստի սեքսապաթոլոգները բուն սեռական ակտը, որը տևում է 1-2 րոպե, անվանում են «չափազանց կարճ»: Մասնագետների խոսքով՝ նման հարցերը չեն տարածվում միայն որևէ սեռի վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ ցանկանում են նախախաղ ունենալ սեքսից առաջ, և որ բուն գործողությունն ինքնին ավելի երկար է տևում: Կլինիկական հոգեբան և Անապոլիսի կլինիկայի տնօրեն Մարիան Բրանդոնը ասում է, որ և՛ երիտասարդները, և՛ տարեցները դժվարանում են սեռը երկարացնել. «Մեր մշակույթում սեքսի մասին այնքան շատ անհիմն առասպելներ կան: Մարդկանց մեծամասնության սեռական կյանքն այնքան էլ լավ չէ, որքան կարծում են ուրիշներ»,֊ասել է Բրանդոնը: «Ոմանք անհանգստանում են, որ սեքսով են զբաղվում հինգ րոպե կամ ութ րոպե: Դա նորմալ է: Այժմ նրանք կարող են մի փոքր հանգիստ լինել այս կապակցությամբ»,֊հավելել են մասնագետը։