Ռուս դերասանուհի Մարիա Ռուսանովան ռեժիսոր Ռոդիոն Բելկովին մեղադրել է ոտնձգությունների համար։ Նա իր պատմությունը ներկայացրել է Facebook-յան էջում։
«Մի քանի օր առաջ Բելկովը Ռուսանովային հրավիրել է «Մոսֆիլմ» կինոփորձերի, իբրեւ թե կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դիպլոմայինի ֆիլմի համար։ Սակայն նկարահանման ընթացքում նրան խնդրել է հանել հագուստը, իսկ մերժում ստանալուց հետո դուռը փակել է սեղանով, սկսել է սպառնալ ու փորձել է հարվածել»,- իր էջում գրել է Մարիան՝ հավելելով, որ արդեն արդեն հինգ դերասանուհի գրել է նրա ոչ կոռեկտ գործողությունների մասին։
Ռուսանովայի խոսքով՝ իրեն հաջողվել է դուրս պրծնել։ Նա դիմել է «Մոսֆիլմի» անվատանգության ծառայություն, սակայն այնտեղ հրաժարվել են բողոք ընդունել, իսկ կինոստուդիայի տարածք ոստիկանություն կանչել հնարավոր չէ։