Facebook-ը կարգելափակի 57-ամյա Ալեն Կոկի հեռարձակումը, որը մտադիր էր առցանց ցուցադրել իր վերջին օրերը, գրում է BBC-ն:

 

Ավելի վաղ Կոկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել էր թույլատրել իրեն էֆթանազիայի ենթարկել, բայց մերժվել էր: Դրանից հետո տղամարդը դադարել էր ուտել և խմել, որպեսզի մոտեցնի մահը:

«Գիտեմ, որ առաջիկա օրերը դժվար կլինեն, բայց ես կատարել եմ իմ ընտրությունը, ես հանգիստ եմ»,- ասել է Կոկը:

 

Տղամարդը ցանկանում էր Facebook-ում ցուցադրել իր վերջին օրերը, սակայն ընկերությունը դա թույլ չի տվել՝ ասելով, որ սոցցանցն արգելում է ինքնասպանությունների ցուցադրումը: