Դարտմութի քոլեջի և Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, թե որ տարիքում է մարդն ապրում իր կյանքի ամենադժբախտ ժամանակահատվածը: Հետազոտական նյութերով փաստաթուղթը տեղադրված է բյուրոյի կայքում:

Փորձագետներն ուսումնասիրել են 132 երկրների տվյալները: Տարբեր տարիքի մարդկանց խնդրել են գնահատել իրենց կյանքի բավարարվածության աստիճանը: Պարզվեց՝ մարդու կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը 18-20 տարեկանն է, այնուհետև գնալով երջանկության զգացումը նվազում է, և հասնում ապերջանկության գագաթնակետին'մոտ 47-48 տարեկանում:

Նշվում է, որ զարգացած երկրների բնակիչները ճգնաժամ են ունենում 47 տարեկան հասակում, զարգացող երկրներում՝ 48.2 տարեկանում, Ռուսաստանում, Չինաստանում և Մեքսիկայում՝ 43 տարեկանում: Այս վիճակը տևում է մինչև 60 տարեկանը, որից հետո նորից վերելք ապրում և 70 տարեկանում կրկին կյանքից մեծագույն հաճույք են ստանում:

Հետազոտողները շեշտել են, որ դա կախված է ոչ թե արտաքին գործոններից, այլ մարմնի կենսաքիմիական պրոցեսներից և հորմոնների մակարդակից:

Ավելի վաղ նյարդաբան Ռուստեմ Գայֆուտդինովը բացատրել էր մարդու՝ վատ հիշողություններն արագ մոռանալու կարողությունը: Ըստ նրա՝ բացասական զգացողությունները մնում են հիշողության մեջ, բայց դրանց հասանելիությունը սահմանափակ է: Մասնագետը նշեց, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր է հիշել այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Դրա համար դատական բժշկության մեջ կա հատուկ պրակտիկա: