Ամերիկյան Amazon ընկերության սեփականատեր, աշխարհի ամենահարուստ մարդու' Ջեֆ Բեզոսի նախկինը կինը' Մաքենզի Սքոթը, ճանաչվել է աշխարհի ամենահարուստ կին, հայտնում է Bloomberg-ը: Կնոջ կարողությունը հասել է 68 միլիարդ դոլարի:
Ամենահարուստ կանանց ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է L'Oreal ընկերության սեփականատեր Ֆրանսուազ Բետենկուր-Մայերսը, ում կարողությունը կազմում է 66.8 միլիարդ դոլար:
Երրորդ տեղում «Walmart»-ի հիմնադրի դուստրն է' Էլիս Ուոլթոնը:
Նշենք, որ Մաքենզին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 12-րդ տեղը, իսկ Բետենկուր-Մայերսը' 13-րդ:
Բեզոսն ու Մըքենզին ամուսնալուծվել են 2019 թվականին: Կինը ստացել է Amazon ընկերության բաժնետոմսերի 4%-ը: