Նյու Յորքում, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ MTV Video Music Awards-ի հանձնման արարողությունը: New York Post-ի լրագրողներն ամենահետաքրքիր ու գեղեցիկ հագուստներից մեկն անվանել են երգչուհի Մայլի Սայրուսի «կիսամերկ» կերպարը․․․

Արտիստուհին միջոցառման համար ընտրել է լյուքսային Mugler բրենդի շքեղ զգեստ, որը զարդարված է փայլուն տարրերով։ Սայրուսն այն համադրել է երկար ձեռնոցների եւ սեւ սանդալների հետ։

Կատարողի ելույթը նույնպես դարձել է ամենահիշվողներից մեկը։ Երգչուհին ելույթի վերջին րոպեին ձեռքի թեթեւ շարժումով իր վրայից պոկել է կիսաշրջազգեստը՝ մնալով վարտիքով, եւ ցատկել է հսկայական գնդի վրա, որը ճոճվում է հաստ մետաղական շղթայով։

 

Պանդեմիայի պատճառով պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել անսովոր ձեւաչափով: Կազմակերպիչներից պահանջվում էր պահպանել անվտանգության բոլոր միջոցները, այդ պատճառով շոուն անցկացվել է Նյու Յորքի միանգամից հինգ շրջաններում՝ բաց երկնքի տակ: Ելույթներից շատերը ձայնագրվել են նախապես, իսկ հետո հեռարձակվել մեծ էկրանին։