Մերձմոսկովյան Սերպուխովի բնակչուհի  Մարգարիտա Գրաչյովան, ով բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, առաջին անգամ լուսանկարվել է առանց ձեռքի պրոթեզի: Լուսանկարները Մարգարիտան հրապարակել է Ինստագրամի իր էջում և նշել, որ երկար ժամանակ չէր համարձակվում դա անել:

Նա նշել է, որ ժամանակին խուսափել է առանց պրոթեզի ներկայանալ հանրությանը, քանի որ շատերն իրեն նայել են խղճահարությամբ: 

«Կարևոր չէ, որ դուք ունեք ոճային երկաթե ձեռք, ոտք ... դրանք ուղղակի լրացում են: Կարևոր են միայն ներքին արժեքները, հայացքները և քո անհատականությունը»,- գրել է Մարգարիտան:

Նշենք, որ այժմ Մարգարիտան որդիների հետ ապրում է Սանկտ Պետերբուրգում և պատրաստվում է իր հարսանիքին: Իսկ նրա նախկին ամուսինը, ով կտրել էր կնոջ ձեռքը, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: