Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, ով ավելի վաղ ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, փողոց է դուրս եկել համարձակ հանդերձանքով:
23-ամյա մոդելը ներկայացել է Nensi Dojaka ապրանքանիշի թափանցիկ բոդիով և սև տաբատով: Գեղեցկուհու կուրծքը ծածկել է միայն սև բարակ կտորը, գրում է Life.ru-ն:
Բելլան այդ կերպարով ներկայացել է Նյու Յորքում կայացած MTV Video Music Awards 2020 մրցանակաբաշխությանը, որտեղ մրցանակ է հանձնել երգչուհի Լեդի Գագային:
Նշվում է, որ երիտասարդ մոդելի այդ համարձակ կերպարը համացանցում արժանացել է քննադատությունների: