Գործարար Քայլի Ջենները՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, շքեղ ավտոմեքենայի ֆոնին լուսանկար է հրապարակել ու ենթարկվել հետեւորդների քննադատությանը, գրում է Daily Mail-ը։ Հիշեցնենք՝ մայիսին նրան զրկել են աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրոջ կարգավիճակից։

Լուսանկարը, որում 23-ամյա Քայլին սպիտակ տոպ է կրում, սեւ ջինս ու Nike ապրանքանիշի մարզակոշիկ, լրջորեն զայրացրել է հետեւորդներին, որոնք կարծում են, որ հարկավոր չէ պարծել ամենով, ինչ ունես։ Իսկ Ջեններն էլիտար մեքենա ունի՝ «Bugatti Chiron», որի արժեքը կազմում է 3 մլն դոլար։ Ինչպես ասում են, իրավունք ունի՝ գնել է արդար վաստակած գումարով... Միայն թե հանրությանը դա քիչ է հետաքրքրում, նրանց զայրացրել է, որ Քայլին ցույց է տվել ունեցվածքի փոքր մասը...

Wow: Kylie, 22, also shared snaps of Stormi in her new Louis Vuitton emblazoned toy car

«Երեւում է, երբ մարդիկ պարծենում են նրանով, ինչ ունեն», «Ինչու է նա դուրս գալիս մեքենայից ու տուն վերադառնում՝ լուսանկար հրապարակելու համար՝ պատրաստվելու համար ժամեր ծախսելով», «Աշխարհում կան մարդիկ, որոնք, իսկապես, տառապում են, իսկ նա ցուցադրում է իր հարստությունը»,- կարծում են նրանք։ Եվ, սկզբունքորեն, նրանց եւս կարելի է հասկանալ։ Թեեւ պարզ միջոց կա՝ եթե դուր չի գալիս, դադարիր հետեւել էջին եւ մի նայիր շքեղ կյանքի ատրիբուտներին։

Fancy: Kylie shared three snaps of Stormi in a Louis Vuitton emblazoned toy car, which was a convertible

 

Ի դեպ, Ջեններին ավելի վաղ քննադատել էին դստեր լուսանկարի համար, որը նստած էր «Lamborghini» մեքենայի շքեղ կրկնօրինակում։ Սթորմին Louis Vuitton նորաձեւության տան մոնոգրամայով զարդարված սեւ մեքենայի ղեկին էր, ավելին՝ ձեռքին Prada-ի փոքրի պայուսակն էր։ Հասկանալի է, թե Քայլին ինչ քննադատության է ենթարկվել դրա համար…