«Մազերն ամեն ինչ են, Էնթոնի»: «Ֆլիբեգ» բրիտանական սերիալում հնչած այս արտահայտությունը թևավոր է դարձել բազմաթիվ կանանց համար: Եվ իսկապես. մենք փոփոխում ենք գույնը, տարիներ ենք ծախսում՝ վարսերը երկարացնելու համար, կարճացնում ենք սանրվածքը, երբ փոփոխության կարիք ենք զգում և կատարում ենք ամենօրյա խնմաք: Ներկայացնում ենք 10 պարզ սանրվածքներ, որոնք կխնայեն ժամանակը և կօգնեն ամռանը թեթև և ոճային տեսք ունենալ: