Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։

Համարձակ հայուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սադրիչ կերպարում։ Նա կրում է սեւ երանգի բոդի, որն ընդգծել է նրա փարթամ բարեմասնությունները, ցանց զուգագուլպաներ, կարմիր լայնեզր գլխարկ, կարմիր երկարաճիտներ։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում նա կերպարանք էր ընդունել նավի վրա։ Հրուշը կրում էր մարմինն ընգրկող կողազգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա փարթամ կազմվածքը։ Նա արձակել էր վարսերը։