ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը օգոստոսի 5-ին նշում էր ծննդյան օրը։ Երգչուհին դարձավ 51 տարեկան։
Starnews.am-ի տեղեկություններով սովորական ծննդյան խնջույքը չի եղել: Կայքի տեղեկություններով հենց ծննդյան օրը երգչուհին ու ամուսինը պսակադրվել են եկեղեցում՝ ստանալով Աստծո օրհնությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել միայն մտերիմները:
Կայքին չի հաջողվել կապ հաստատել թե´ երգչուհու, թե´ նրա ամուսնու հետ:
Նունե Եսայանի ու Ավո Խալաթյանի ընտանիքն արդեն 15 տարեկան է։