Սուպերմոդել Բելա Հադիդը չորեքշաբթի երեկոյան զբոսանքի ընթացքում բախվել է Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի մի քանի աշխատակցի։ Նա Instagram-ում նշել է,որ նրանք պաշտպանիչ դիմակներ չեն կրել։ «Դուք, տղաներ, հիմար տեսք ունեք»,- Stories բաժնում գրել է նա՝ մատնանշելով երեք սպայի։
Ավելի ուշ մոդելն այլ ոստիկանների է հանդիպել, կրկին առանց դիմակի։ «Ողջույն, @NYPD, դիմակները նախատեսված են համընդհանուր անվտանգության, ոչ թե միայն մեզ համար»,- գրել է Հադիդը։
Նյու Յորքի ոստիկանությունը չի մեկաբանում սուպերմոդելի հայտարարությունը սոցիալական ցանցերում։ New York City Heath-ի համաձայն՝ քաղաքում այժմ պետական մանդատ է գործում, որը պահանջում է, որ «յուրաքանչյուր մարդ, որը տանը չի գտնվում, պետք է դիմակ կրի, եթե մյուսներից նվազագույնը վեց ֆունտ հեռավորության վրա չի գտնվում»։