Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարրը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է հետաքրքիր բլուզի հետ։ Մարիամ Ալեքսանյանը հավաքել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ աքսեսուարը՝ վզնոցը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին մուգ գույնի տաբատ էր կրում ու տոպ։ Մարիամը վանդակավոր վերնաշապիկ էր ընտրել ու գլխարկ էր կրում։ Դերասանուհին պարզ սանրվածքով էր, նախապատվություն էր տվել բնական շպարին։