Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը բաց գույնի վերանաշապիկ է կրում։ ԱՄՆ-ում բնակվող երգչուհին արձակել է մազերն ու լայնեզր գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Վարդագույն քաղաքի կարոտից»,- հրապարակումը մակագրել է նա։

 

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր լողափնյա կերպարում։ Էմմին կրում էր մուգ երանգի լողազգեստ։ Նա հավաքել էր վարսերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Մի նայեք ետ, մի մտածեք երկու անգամ, այոոո»։