Մոսկվայում հոսպիտալացվել է ռեփեր Էլջեյը։

Երաժիշտն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, շտապ օգնության մեքենայից կարճ տեսանյութ է հրապարակել։ Տեսահոլովակում լսվում է շտապ օգնության մեքենայի ազդանշանները, իսկ նա պառկած է հիվանդանոցային սայլակի վրա։

Թե ինչ է տեղի ունեցել, Էլջեյը չի մանրամասնել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլջեյն ու նրա կինը՝ բլոգեր Անաստասիա Իվլեեւան վարակվել են կորոնավիրուսով։

style.news.am