Ուգանդացի տղամարդը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել գորիլային սպանելու համար, հայտնում է CNN-ը: Տղամարդը խոստովանել է իր մեղքը: Ըստ նրա՝ նա կապիկին սպանել է ինքնապաշտպանությունից դրդված, երբ անսպասելիորեն հանդիպել է նրան:

 

Ռաֆիկի անունով արծաթե գորիլան մի մասն էր հայտնի ընտանիքի, որը բնակվում էր Bwindi ազգային պարկում: Շատ հազվագյուտ կենդանիների ընտանիքը շատ սիրված էր զբոսաշրջիկների շրջանում և Ուգանդայի հիմնական տեսարժան վայրերից մեկն էր:

Հունիսի 1-ին ազգային պարկի աշխատակիցները կորցրել էին Ռաֆիկիին: Հաջորդ օրը նրանք անտառում գտել էին դին, Ռաֆիկիին սպանել էին սուր գործիքով հարվածելով փորին: Հունիսի 4-ին կասկածելի տղամարդ էր ձերբակալվել, որի մոտից առգրավվել էր վարազի միս ու զենք:

 

Որսագողի հանցակիցները նույնպես ձերբակալված են, նրանք սպասում են մեկ այլ դատաքննության, քանի որ նրանք հայտարարել են, որ իրենք մեղավոր չեն: