Կրծքագեղձի քաղցկեղից 57 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Քելլի Փրեսթոնը։ Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է նրա ամուսինը՝ դերասան Ջոն Տրավոլտան։ «Ծանր սրտով հայտնում եմ, որ իմ գեղեցկուհի կինը՝ Քելին, մահացել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ երկու տարի պայքարելուց հետո», - գրել է Տրավոլտան:
Նա նշել է, որ մտադիր է ամբողջ ժամանակը նվիրել մայրիկին կորցրած իրենց երեխաներին: Պրեստոնը և Տրավոլտան ամուսնացել են 1991 թվականին: Նրանք ունեն երեք երեխա: Նրանցից մեկը` Ջեթը, մահացել 2009 թվականին: Փրեսթոնը կինոյում իր կարիերան սկսել է 1983 թվականին և հայտնի է դարձավ «Երկվորյակներ» և Ջերի Մագուեր» ֆիլմերում իր խաղացած դերերով: