Amazon-ի գործադիր տնօրեն ՄաքՔենզի Բեզոսի նախկին կինը գլխավորել է Forbes ամսագրի ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակը՝ առաջ անցնելով Walmart-ի հիմնադիր Ալիս Ուոլթոնից:

 

Ըստ պարբերականի, Բեզոսի ունեցվածքը գնահատվում է 62.3 միլիարդ դոլար։ Նշվում է, որ կինը վարկանիշային ցանկում առաջին տեղում է հայտնվել նախկին ամուսնու ընկերության բաժնետոմսերի կտրուկ աճից հետո, որոնց մի մասը նրան է պատկանում:

Ներկայում աշխարհում միակ կինը, որի կարողությունը գերազանցում է Բեզոսի ունեցվածքին, L’Oreal-ի հիմնադիր Ֆրանսուա Բետանկուր-Մայերի թոռնուհին է: Նրա կապիտալը գնահատվում է 64 միլիարդ դոլար: