Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կարմիր զգեստ է ընտրում, որն ընդգծում է կազմվածքը։ Հասմիկը պարզ սանրվածքով է ու արձակել է մազերը։ Նա նախապատվություն է տվել բնական շպարին, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Մի կտոր ժպիտ՝ ամբողջ օրվա լավ տրամադրության համար»,- գրել է նա։