Կանադայի Շերբրուքի համալսարանի գիտնականների խումբը ստեղծել է ռոբոտացված հիդրավլիկ ձեռք, որն ամրացվում է մարդու գոտուն և կարող է օգնել տնային գործերում: Այսպիսով, «երրորդ ձեռքը» կարող է տեղափոխել գործիքներ, ներկարարական աշխատանքներ կատարել, լվանալ պատուհաններ, ծառերից մրգեր հավաքել, բադմինտոն խաղալ և, անհրաժեշտության դեպքում՝ կոտրել պատերը:

Լրացուցիչ վերջույթը կարող է կատարել նույն գործը, ինչ մարդը, կամ այլ առաջադրանքներ, որպեսզի թույլ տա տիրոջն այլ բաներով զբաղվել:

Այս պահին ռոբոտացված ձեռքը հեռակառավարվում է մեկ այլ մարդու օգնությամբ ևս, որը գործի է դնում ռոբոտին: Այնուամենայնիվ, հետագայում նախատեսվում է օգտագործել տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան ունենալ գործընթացի մեկ մասնակից:

Ըստ Daily Mail- ի՝ ռոբոտացված ձեռքը կշռում է 4 կգ-ից մի փոքր ավելի՝ մոտավորապես այնքան, որքան մարդու ձեռքն է: