Կանայք երբևէ չեն կարողանա հասկանալ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում իրենց։ Տարօրինակ է, բայց փաստ է, որ թեև շրջանառվում է «երրորդն ավելորդ է» հայտնի ասույթը, բայց եթե անգամ ընտանեկան կյանքում ամեն ինչ լավ է, միևնույն է, շատ հաճախ ընտանիքներում հանդիպում ենք «սիրային եռանկյունու»։

Ի վերջո, ինչո՞ւ են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց։ Դրա համար կա 6 հիմնական պատճառ․

1․ Ամուսինների միջև մարել է հետաքրքրությունը միմյանց նկատմամբ։

2. Ամուսինը սիրահարվել է մեկ այլ կնոջ։

3. Տղամարդը աջակցություն է փնտրում մեկ այլ կնոջ մոտ, երբ իր կնոջից դա չի ստանում։

4. Տղամարդուն և սիրուհուն կապում է ակնհայտ շահը։

5. Կերպար ստեղծելու համար (յուրաքանչյուր տղամարդ պետք է սիրուհի ունենա)։

6. Տղամարդը իր ընտանիքում գնահատված չէ, և այդ գնահատականը նա ուրիշ կնոջ մոտ է փնտրում։

Ամուսնությունը միշտ չէ, որ քարի պես ամուր կարող է լինել։ Երբեմն այն խարխլված հիմքերի վրա է կառուցվում, և ամուսինները, ավելի հաճախ՝ տղամարդը, փորձում են դրսում փնտրել այն, ինչ չկա ընտանիքում։ Դրսում հաճույքներ չփնտրելու պարզագույն լուծումը փոխհասկացվածությունն է, փոխադարձ սերն ու հարգանքը։